Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.

«Ժանտախտի ժամանակ խնջույքը հատուկ է այն տգետ և տմարդի ռեժիմներին, որոնք ինքնատապալվելու են». Հայկ Մարտիրոսյան

208
Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 09:35
«Ժանտախտի ժամանակ խնջույքը հատուկ է այն տգետ և տմարդի ռեժիմներին, որոնք ինքնատապալվելու են». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն շատ տարածված այս լուսանկարը ցուցիչ և սիմվոլ է այս իշխանության բնույթի և էության, որ արտահայտվում է մի քանի բառով.

Ստախոսություն,

Անպատասխանատվություն,

Նախկինների հետ ջերմ հարաբերություններ,

Նախկինի շարունակականություն,

Օրենքից վեր լինելու զգացողություն,

Արցախի առավել անջատում Երևանից,

Ժողովրդի վրա թքած ունենալու հանդգնություն և անարգանք այսօրվա տնտեսական դժվարություններ կրողների նկատմամբ,

Առողջապահական ծայրահեղ անգրագիտություն,

Ընդհանուր կառավարման կանոնների ծայրահեղ անգրագիտություն...

Ժանտախտի ժամանակ խնջույքը հատուկ է այն տգետ և տմարդի ռեժիմներին, որոնք ինքնատապալվելու են, բայց դեռ չգիտեն այդ մասին և վայելում են ժողովրդին ծաղրելու իրենց վերջին բերկրանքը»: