Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ո՞ւմ վրա է մունաթ գալիս երկրի առաջին դեմքը. «Իրատես»

501
Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 08:55
Ո՞ւմ վրա է մունաթ գալիս երկրի առաջին դեմքը. «Իրատես»

«Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը «հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ» քա­ղա­քա­ցի­նե­րի հետ ար­դեն հա­թա­թա­յի լեզ­վով է խո­սում՝ ե­թե շա­րու­նա­կեք սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն չկ­րել ու ա­ռանց դի­մա­կի դուրս գալ տնից, ա­պա պա­տաս­խա­նատ­վու­թյան եք են­թարկ­վե­լու:

«Փակ տա­րածք­նե­րում ա­ռանց դի­մա­կի որևէ մե­կին չի թույ­լատր­վում մտ­նել: Ավ­տո­բուս­նե­րում, հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տում ա­ռանց դի­մա­կի պետք չէ մտ­նել, և մենք կի­րա­ռե­լու ենք լուրջ մի­ջոց­ներ, տու­գա­նե­լու ենք և գան­ձե­լու ենք տու­գանք­նե­րը, ո­րով­հետև սա ար­դեն ազ­գա­յին անվ­տան­գու­թյան և կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լու հարց է։

Տու­գան­վե­լու են բո­լորն անխ­տիր, և գանձ­վե­լու են գու­մար­նե­րը: Չա­սեք, թե սո­ցիա­լա­պես վատ վի­ճա­կում ենք: Ե­թե վատ վի­ճա­կում եք, պա­հեք կա­նոն­նե­րը»,- ա­սում է հրա­պա­րա­կից ժո­ղովր­դին ծա­ռա­յե­լու ու նրա­նից եր­բեք չկտր­վե­լու եր­դում տված վար­չա­պե­տը: Ան­քն­նար­կե­լի ու ան­վի­ճար­կե­լի է՝ սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն ու բարձր գի­տակ­ցում ու­նե­ցող քա­ղա­քա­ցին ա­մուր ու զար­գա­ցած պե­տու­թյան թիվ մեկ գրա­վա­կանն է: Բայց մենք ո՛չ զար­գա­ցած պե­տու­թյուն ենք, ո՛չ էլ գի­տա­կից քա­ղա­քա­ցի­նե­րով ենք փայ­լում, ցա­վոք: Ո՞Ւմ վրա է մուն­նաթ գա­լիս երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը, ե­թե վի­րու­սին ան­լուրջ վե­րա­բեր­վող ու «շան տեղ չդ­նող» թիվ մեկ մարդն ինքն էր ի սկզ­բա­նե»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։