Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Կորոնավիրուսի նոր դեպքեր՝ Արցախում

329
Հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ., 22:15
Կորոնավիրուսի նոր դեպքեր՝ Արցախում

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից:
Այսպիսով, կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար»: