Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.

24-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպանություն գործել

458
Հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ., 09:35
24-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպանություն գործել

Մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ միասին՝ բանակցությունների արդյունքում, կանխել են Ռազմիկ Պ-ի (ծնված 1996թ․) ինքնասպանության փորձը։