Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.

Սմբատ Գոգյանը՝ իր հրաժարականի պատճառների մասին

288
Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 23:50
Սմբատ Գոգյանը՝ իր հրաժարականի պատճառների մասին

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանն այսօր «Երկիր Մեդիա»-ի եթերում անդրադարձել է իր հրաժարականին և վարչապետի հայտարարությանը մի շարք պաշտոնյաների՝ աշխատանքից ազատման վերաբերյալ:

«Ես ոչ մի ազդակ չեմ նկատել վարչապետի կամ նախարարի կողմից, որ ես դիմում գրեմ, հեռանամ: Եթե ազդակն այն է, որ իմ նախաձեռնություններին աջակցություն չեմ ստացել, ապա պարզապես կարող էին ասել, որ չեն ուզում, որ ես նախաձեռնություններ ունենամ և ես հագիստ դիմում կգրեի ու կհեռանայի, այդտեղ խնդիր չկա»,- ասել է Գոգյանը:

Անդրադառնալով իր հրաժարականի պատճառներին՝ Սմբատ Գոգյանն ասել է. «Ես համարում եմ, որ այս կառավարությունը, որն ամենալեգիտիմն է Հայաստանի վերջին 25 տարվա պատմության մեջ առնվազն, պետք է ցույց տար, թե ինչպիսին պետք է լինել, և ես իմ ամբողջ գործունեության ընթացքում փորձել եմ ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի պետական համակարգը՝ մաքսիմալ թափանցիկ, մաքսիմալ անկեղծ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սմբատ Գոգյանը՝ իր հրաժարականի պատճառների մասին