Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Չեխիայի Խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը

979
Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 22:20
Չեխիայի Խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Այն նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։