Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Այրվել է ավտոմեքենա․ կա մեկ զոհ և 3 տուժած

1000
Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 18:45
Այրվել է ավտոմեքենա․ կա մեկ զոհ և 3 տուժած

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։
Այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ և 3 տուժած։ Տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ-ում։