Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.

Արայիկ Հարությունյանը՝ «Արարատ 73»-ի արձանախմբի գողության մասին

328
Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 16:25
Արայիկ Հարությունյանը՝ «Արարատ 73»-ի արձանախմբի գողության մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ տեղեկացա «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»:

Ավելի վաղ «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել էր. «Հորդորում եմ իմ բոլոր ֆուտբոլասեր ընկերներին տարածել այս տեսանյութը և օգնել գտնել լեգենդների գողացված արձանները»: