Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.

ՊՊԾ գնդի գրավման գործով 6 ամբաստանյալ բերման կենթարկվի դատարան

241
Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 15:25
ՊՊԾ գնդի գրավման գործով 6 ամբաստանյալ բերման կենթարկվի դատարան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացակայող ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ուղարկել դատարան՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իրենց պաշտպանյալները համաճարակային պայմաններում գտնվում են խոցելի խմբում։ Դատական նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը առարկայազուրկ որակեց միջնորդությունները և նշեց, որ դատարանի դահլիճում առկա են բոլոր պայմանները՝ դատական նիստն անվտանգ անցկացնելու համար։

«Դատարանը արձանագրում է, որ բոլոր ամբաստանյալները եղել են պատշաճ ծանուցված։ Նրանց բացակայությունը անհարգելի է և ղեկավարելով Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, դատարանը որոշում է կայացնում ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդուարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Կյուրեղյանին և Սեդրակ Նազարյանին ոստիկանության միջոցով բերման ենթարկել հաջորդ նիստին»,- նշեց Մակյանը։

Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 27-ին՝ 11։00-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: