Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Պորոշենկոյի դեմ քրգործ է հարուցվել՝ Բայդենի հետ հեռախոսազրույցի հրապարակումից հետո

3336
Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 17:20
Պորոշենկոյի դեմ քրգործ է հարուցվել՝ Բայդենի հետ հեռախոսազրույցի հրապարակումից հետո

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ՝ պետական դավաճանության և լիազորությունների չարաշահման վերաբերյալ՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունների հրապարակումից հետո, գրում է «Украинская правда»-ն:

Ըստ աղբյուրի՝ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկություն է ներկայացրել նախաքննության միասնական ռեեստր:
Ըստ պարբերականի՝ գործի նյութին կցվելու են հեռախոսազրույցի ձայնագրությունների օրինակները, որում Պորոշենկոն, հավանաբար, բանակցում է Բայդենի և Քերիի հետ: Ձայնագրությունների օրինակները գերատեսչությանը հանձնել է Ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը:

Պատգամավորը նշել է, որ հեռախոսազանգերից մեկը տեղի է ունեցել 2015-ի վերջին և վերաբերվել է Ուկրաինային «1 միլիարդ դոլար տրամադրելուն՝ Burisma ընկերության աշխատանքային պայմանները պահպանելու դիմաց», որը կապված է Ջո Բայդենի որդու՝ Հանթերի անվան հետ: