Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Կառավարության դիմաց քաղաքացին փորձել է հարձակվել Ավինյանի վրա

1688
Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 10:35
Կառավարության դիմաց քաղաքացին փորձել է հարձակվել Ավինյանի վրա

Tert.am-ի տեղեկություններով՝ երեկ Կառավարության դիմաց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայությամբ։ Կառավարության դիմաց սպասող քաղաքացին արագ մոտեցել է Ավինյանին, խոսել է նրա հետ, բղավել է ու փորձել հարձակվել նրա վրա։

Միջադեպից հետո Կառավարության անվտանգությունը հսկող իրավապահները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության բաժին, այնուհետև նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն։ Քաղաքացին հայտնել է, որ վաղուց ճանաչում է Ավինյանին, այժմ ասելիք ունի նրան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: