Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.

Դանակահարություն Կոտայքում. կասկածյալների մեջ կին կա

590
Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 23:00
Դանակահարություն Կոտայքում. կասկածյալների մեջ կին կա

Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 011 բժիշկների հերթապահ խումբը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխել մոտ 30 տարեկան տղամարդու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է ընդունվել «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդուն դանակահարելու համար կասկածվողների մեջ կա նաև կին, ով մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է և հեռանալիս ինչ-որ իրեր է դուրս նետել: