Բժիշկներն «ամոթի միջանցք» են կազմակերպել Բելգիայի վարչապետի համար
4020
Կիրակի, 17 մայիսի, 2020 թ., 23:05
![]() Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հեղինակավոր Սեն-Պյեռի բժշկական կենտրոնի առնվազն 120 բուժաշխատող ամոթի միջանցք է կազմակերպել երկրի վարչապետ Սոֆի Վիլմեսի համար: Վարչապետը ժամանել էր հիվանդանոց՝ բարոյական աջակցություն ցույց տալու: Այն պահին, երբ վարչապետի ավտոշարասյունը մոտեցել է հիվանդանոցի մուտքին, ճանապարհի 2 եզրերում կանգնած բժիշկները մեջքով են շրջվել՝ ի նշան բուժաշխատողների նկատմամբ ղեկավարության անտարբեր վերաբերմունքի: Բժիշկների արհիմության ներայացուցիչ Դիրկ Վան Օվերթվելթդը հայտարարել է, որ բուժանձնակազմի աշխատակիցները ֆինանսական փոխհատուցում են պահանջում կամ աշխատավարձի բարձրացում՝ «վերջին երկու ամիսների ծանրագույն աշխատանքի դիմաց»: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
