Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.

Երևանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել

857
Կիրակի, 17 մայիսի, 2020 թ., 13:05
Երևանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել

Երեկ՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 26-ամյա Վլադիմիր Մ-ի, 29-ամյա Սևան Խ-ի, հիվանդանոց տեղափոխված Գագիկ Գ-ի և 2 անհայտ անձանց միջև:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: