Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.

«Այս գործընթացում Նիկոլ Փաշինյանի ու մեր կառավարության դերակատարությունը զրո է». Սուրեն Սուրենյանց

438
Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 18:45
«Այս գործընթացում Նիկոլ Փաշինյանի ու մեր կառավարության դերակատարությունը զրո է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքբերումների հերթական փաստերի մեջ նշեց, որ բենզինի գինը 480-ից իջել է 320 դրամ: Դե մեկդ նշեք, թե այստեղ ո՞րն է կառավարության ձեռբերումը, երբ բենզինի գնանկումը պայմանավորված է նավթի համաշխարահային գների անկմամբ։ Այս գործընթացում Նիկոլ Փաշինյանի ու մեր կառավարության դերակատարությունը զրո է։ Հետո նեղսրտում եք, երբ ասում եմ՝ իրականությունից կտրված համատեքստ ու օրակարգ ունի Փաշինյանը»։