Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Թող գա բացահայտի՝ ի՞նչ ա արել էդ պարկուճները». Նիկոլ Փաշինյան

625
Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 15:25
«Թող գա բացահայտի՝ ի՞նչ ա արել էդ պարկուճները». Նիկոլ Փաշինյան

«Մինչև այժմ չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները՝ Մարտի 1-ին ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին»,- առցանց ասուլիսի ժամանակ հնչած հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց․ «Շատ մանրամասներով բացահայտված է՝ ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին։ Ըստ մեղադրանքի՝ եթե գործը քննող քննչական խմբի ղեկավարը կրակված պարկուճները տարածքում փոխել ա, նշանակում ա՝ իսկական կրակողների պարկուճները չկան ու այսօր հնարավորություն չունենք նույնականացնելու։ Իսկ քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ, թող գա պատմի՝ ի՞նչ ա արել էդ պարկուճները, գուցե ինքը գիտի սպանության հեղինակներին․․․ Ջանքեր պետք է գործադրենք նրան ձերբակալելու, ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Հեշտ չի, բայց պետք է գնալ»։

Նշենք, որ խոսքը «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի մասին է։