Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է իր հրաժարականի մասին

3261
Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 15:45
ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է իր հրաժարականի մասին

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեվեդուն հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին: Այս մասին նա ասել է ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։
«Սա անձնական որոշում է՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով և ես համոզված եմ, որ այն համապատասխանում է ԱՀԿ-ի շահերին»,- նշել է պաշտոնյան: Ազեվեդուն պաշտոնից կհեռանա օգոստոսի 31-ին՝ լիազորությունների ժամկետի ավարտից մեկ տարի շուտ։