Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Թրամփը Չինաստանին սպառնում է հարաբերությունների խզմամբ

3354
Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 15:05
Թրամփը Չինաստանին սպառնում է հարաբերությունների խզմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է խզել հարաբերությունները Չինաստանի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:

«Մենք կարող էինք շատ բաներ անել: Մենք կարող էինք ամբողջությամբ խզել հարաբերությունները... Եթե դուք խզեիք հարաբերությունները, ապա ի՞նչ կլիներ: Դուք կխնայեիք 500 միլիարդ դոլար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը, ներկաների խնդրանքով, մեկնաբանել է ամերիկացի սենատորներից մեկի առաջարկը՝ դադարեցնել մուքի արտոնագրերի տրամադրումը չինացի ուսանողներին:
Թրամփը նաև նշել է, որ լավ հարաբերություններ ունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, սակայն այժմ չի ցանկանում զանգահարել նրան: