Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ պաշտոնյաների դեմ

2943
Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 14:15
Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ պաշտոնյաների դեմ

Չինաստանը ծայրաստիճան դժգոհ է ԱՄՆ դիրքորոշումից՝ Պեկինի կողմից COVID-19-ի տարածման հարցում ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքներից և մտադիր է պատասխան սահմանափակումներ կիրառել, գրում է Global Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
«Չինաստանը կարձագանքի ոչ միայն խորհրդանշական ձևով, այլև կձեռնարկի հակազդող քայլեր, որոնք ցավոտ կլինեն նրանց համար»,- մեջբերում է Global Times-ը։
Ըստ Global Times-ի՝ պատժամիջոցների սահմանման ցանկում կլինեն առնվազն չորս կոնգրեսական և երկու կազմակերպություն: