Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.

Ծեծկռտուք Երևանում. ժամանել են ոստիկաններ և մեծ թվով «կարմիր բերետավորներ»

928
Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 00:05
Ծեծկռտուք Երևանում. ժամանել են ոստիկաններ և մեծ թվով «կարմիր բերետավորներ»

Մայիսի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ ավտոմեքենաների թեթև բախումը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Հետաքննչական բաժանմունքում էլ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով «կարմիր բերետավորներ»: