Ինչ տեսք ունեն տարիներ առաջ լույս աշխարհ եկած եզակի երկվորյակները
![]() Լուսանկարիչ Ջուդիթ Նվոկոչին 8 տարի առաջ լույս աշխարհ է բերել հիրավի յուրահատուկ երկվորյակ երեխաների: Նիգերիական ծագմամբ կանադուհու որդին՝ Կամիսը, ունի մուգ մաշկ, սև մազեր ու շագանակագույն աչքեր՝ մոր նման: Իսկ դուստրը՝ Կաչին, ալբինոս է: Երբ Կաչին 7 ամսական է եղել, զարգացման բոլոր ցուցանիշներով հետ է մնացել իր տարեկիցներից: Բժիշկները հույս չեն տվել, որ նա կապրի, սակայն աղջիկը դիմակայել է դժվարություններին: «Վախենում էի, որ նա չի ապրի, ինձ թվում էր, որ ինձ ուրիշի երեխայի են տվել, չէի հավատում, որ նա իմն է: Սակայն երբ շոկն անցավ, ես հասկացա, որ նա իմ մի մասնիկն է, նա անգամ ինձ շատ է նման, ուղղակի ուրիշ գույնի է»,- ասել է մայրը: Քույր ու եղբայր շատ կապված են իրար հետ, իսկ աղջիկը, բացի զգայուն մաշկից ու թույլ տեսողությունից, առողջական ոչ մի խնդիր չունի՝ ի հեճուկս բժիշկների կանխատեսումների: |

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ
17606.11.2026, 16:24
Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
67730.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
24626.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
31325.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
24024.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
15720.10.2026, 11:06









