Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Իրանը բացատրել է՝ ինչպես է խոցել սեփական ռազմանավը

1849
Չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ., 21:20
Իրանը բացատրել է՝ ինչպես է խոցել սեփական ռազմանավը

Իրանական Չեբեհար նավահանգստային քաղաքում այսօր հրաժեշտ են տվել այն 19 զինվորական նավաստիներին, ովքեր զոհվել են Օմանի նեղուցում ռազմածովային ուսումնավարժանքների ժամանակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 10-ին Jamaran ռազմանավից արձակված հրթիռն ընկել է հրթիռային մեծ հածանավի վրա: 19 զինծառայող զոհվել է, 15-ը՝ վիրավորվել:

Այսօր Իրանի զինված ուժերի հետ կապ ունեցող աղբյուրները հայտնել են, որ միջադեպի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Հրթիռը խոցել է հածանավն ուղեցույցային համակարգերի խափանման պատճառով:

Konarak-ն ապահովելիս է եղել թիրախների նախանշումը հրթիռակոծությունների ժամանակ: Ըստ ամենայնի՝ այն չի հասցրել բավականաչափ հեռանալ իր նշանակած թիրախից, երբ Jamaran-ից արձակվել է հականավային հրթիռը: Արդյունքում հրթիռի ակտիվ ռադիոտեղորոշիչ գլխիկի ինքնակառավարման համակարգն ուղղվել է Кonarak-ի վրա՝ որպես առավել խոշոր ռադիոկոնստրակտային թիրախի ու խոցել այն: