Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

983
Չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ., 18:00
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավության դատարանը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում՝ ստանալու պահից 10-օրյա ժամկետում։ Նա նաև հավելեց, որ Ռ․ Քոչարյանը երեկ ենթարկվել է վիրահատության, այդ կապակցությամբ չի մասնակցում այսօրվա նիստին, ու քանի որ չկան տեղեկություններ այն մասին, թե որքան ժամանակ չի կարողանալու մասնակցել նիստերին, այսօրվա նիստը հետաձգվեց ու նշանակվեց մայիսի 19-ին, ժամը 13։00-ին։

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ