Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Լարված իրադրություն Աֆղանստանում. նախագահը հարձակման հրաման է արձակել

2890
Երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ., 21:45
Լարված իրադրություն Աֆղանստանում. նախագահը հարձակման հրաման է արձակել

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին՝ ի պատասխան թալիբների անդադար հարձակումների՝ հրաման է արձակել հարձակում գործել ծայրահեղականների վրա, գրում են աֆղանական լրատվամիջոցները:

Հեռուստատեսային ելույթի ժամանակ Ղանին հայտարարել է, որ «Թալիբան»-ն արհամարհել է բռնությունը դադարեցնելու և հրադադարի կոչերը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը թալիբները հարձակվել են Քաբուլի Դաշթի-Բարչի հիվանդանոցի վրա, ինչի հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, 4-ը՝ վիրավորվել: Սակայն ավելի ուշ թալիբները հերքել էին իրենց մասնակցության փաստը: