Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.

Թուրքիայում արջը հոշոտել է 60-ամյա կնոջ

833
Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 19:50
Թուրքիայում արջը հոշոտել է 60-ամյա կնոջ

Անկարայի Բեյազփազարը շրջանում արջը հարձակվել է անասուններին արածեցնող 60-ամյա մի կնոջ վրա։ Վերջինս մահացել է, գրում է Ermenihaber-ը։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ շրջակայքում գտնվող հովիվները ձայներ լսելուն պես դեպքի վայր են գնացել։ Նրանք արջին վախեցրել և հեռացրել են դեպքի վայրից, այնուհետև ահազանգել ոստիկանություն։
Դեպքի վայրում կատարված փորձաքննության ընթացքում պարզվել է, որ կինը փորձել է դիմադրել, սակայն արջը 100մ գետնաքարշ տարել է նրան։