Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կարեն Կարապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության մասին

875
Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 14:30
Կարեն Կարապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության մասին

ԱԺ-ում լրագրողները նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքվեցին, թե ինչո՞ւ է միջնորդություն ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։ «Ես՝ ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ 2008-ի մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվեն մաքսիմալ պատասխաններ, որպեսզի բաց կողմ չլինի և համապատասխան նստվածք չթողնի: Ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումն ու ավանդը Արցախի և Հայաստանի անկախության և կայունության գործընթացում»,- ասաց Կարապետյանը: