Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Քաղաքացին փակվել է պոլիկլինիկայում և սպառնացել ինքնասպան լինել

1460
Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 11:10
Քաղաքացին փակվել է պոլիկլինիկայում և սպառնացել ինքնասպան լինել

Մայիսի 10-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մոտք է գործել Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկա և սպառնում է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ քաղաքացի Հայկ Ա-ն (ծնված 1983թ․) փակվել է պոլիկլինիկայի սենյակներից մեկում և սպառնում է վնասել իրեն ապակու կտորով։

Հոգեբանը քաղաքացու հետ անցկացրել է հոգեբանական զրույց, այնուհետև ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են քաղաքացուն։