Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

3159
Շաբաթ, 09 մայիսի, 2020 թ., 09:15
Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան և ի դեմս նրա՝ իր բոլոր մարտական ընկերներին, Մեծ հայրենականի վետերաններին և ամբողջ արցախահայությանը մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Ս․ Սարգսյանն Արցախին մաղթել է հարատև խաղաղություն, իսկ նրա քաջարի ու պատվախնդիր զավակներին՝ բարօրություն և արժանավայել կյանք իրենց նախնիների ազատագրված սրբազան հողի վրա, այս մասին տեղեկացնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։