Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սաակաշվիլին հստակեցրել է իր պաշտոնն Ուկրաինայի կառավարությունում

2905
Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 17:25
Սաակաշվիլին հստակեցրել է իր պաշտոնն Ուկրաինայի կառավարությունում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է, որ աշխատելու է Ուկրաինայի Ազգային բարեփոխումների խորհրդում, սակայն այլ պաշտոնում, հայտնում է Deutsche Welle-ը: «Գործադիր կոմիտեի նախագահ, այլ ոչ թե քարտուղար»,- ասել է Սաակաշվիլին։

Սակայն նա չի նշել իր նոր նշանակման ամսաթիվը:

Ազգային բարեփոխումների խորհուրդը ստեղծվել է 2014 թվականին՝ Ուկրաինայի 5-րդ նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով։ Այն իրենից ներկայացնում է նախագահի ենթակայության տակ գտնվող հատուկ խորհրդատվական մարմին: