Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վեոն Արմենիա»-«Յուքոմ» բանակցությունները դադարեցվել են

2075
Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 14:00
«Վեոն Արմենիա»-«Յուքոմ» բանակցությունները դադարեցվել են

«Վեոն» ընկերությունը, որին պատկանում է «Բիլայն Արմենիա» ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», տեղեկացնում է, որ դադարեցրել է «Յուքոմ»-ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները:

«Ընկերությունը հայտարարում է, որ «Յուքոմ»-ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 15-ին «Վեոն» ընկերությունը հաստատել էր, որ քննարկումներ է վարում: 2019-ի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Յուքոմ»-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ «Բիլայն») գնելու նպատակով: