Վիլյամ Սարոյանի մասին Թուրքիայում նկարահանված ֆիլմն արդեն հասանելի է համացանցում
![]() Հրանտ Դինք եղբոր՝ Խոսրովի դստեր՝ ռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում։ 2013թ․ Թուրքիայում ստեղծված փաստագեղարվեստական այս ֆիլմը պատմում է անվանի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հայրենիքի կարոտի, դեպի հայրենի Բիթլիս կատարած ուղևորության և այդ հողերում նախկինում եղած իրադարձությունների մասին։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ իր զգալի ներդրումն ունեցած Սարոյանը փորձում է գտնել «Որտե՞ղ է մարդու երկիրը» հարցի պատասխանը, գրում է Ermenihaber-ը։ «Սարոյանի երկիրը» ֆիլմը սկսվում է 1900-ականների սկզբին մեծ գրողի ընտանիքի գաղթի պատմությամբ։ Ապա ներկայացվում է նրա այցը Թուրքիա՝ դեպի Էրզրում, Աղրը, Վան և հայրենի Բիթլիս։ Ֆիլմում օգտագործվել են ինչպես Սարոյանի ընկերների վկայությունները, այնպես էլ նրա ստեղծագործությունները, մոր և հոր պատմած պատմությունների հիման վրա գրի առնված հուշագրությունները, որոնցում արտացոլված է հայրենիքի նկատմամբ կարոտը, խանդավառությունը սերը, վիշտը, հույսն ու հուսահատությունը։ Սարոյանի մայրը նրան միշտ ասել է, որ մարդիկ Բիթլիսում երեք լեզվով են խոսել․ «Քրդերենը՝ սրտի, թուրքերենը՝ երաժշտության, հայերենը ցավի ու վշտի լեզու է»։ Saroyan Ülkesi/ TR from Nar Film on Vimeo. |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
20501.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
18201.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
19301.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
25401.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20901.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66529.10.2026, 23:43
