«Սպարտակն» իր մարզադաշտը կտրամադրի #COVID_19-ի դեմ պայքարի համար
6139
Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 17:15
![]() Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբն իր «Открытие Арена» մարզադաշտը կտրամադրի բուժաշխատողներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, փոխանցում է TAСС-ը՝ հղում անելով Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Թոմաս Ցորնին։ Ակումբի ղեկավարը նշել է, որ մարզադաշտի դիրքն այնպիսին է, որ հնարավորություն կտա բուժաշխատողներին արդյունավետ օգտագործել այն։ 45․360 մարդու համար նախատեսված «Открытие Арена»-ը շահագործման է հանձնվել 2014 թվականին: Մարզադաշտում անցկացվել են 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի և 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունները։ |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
