Չինացիներին պետությունը գումար կտրամադրի նոր ավտոմեքենաներ գնելու համար
![]() Չինական ավտոարտադրության ոլորտը համավարակի բռնկման պատճառով ճգնաժամ է ապրում։ Կառավարության աջակցության միջոցառումներից մեկը կլինի քաղաքացիներին սուբսիդիաների տրամադրումը՝ մինչև 1.4 հազար դոլարի չափով՝ ավտոմեքենա գնելու համար, գրում է CNN-ը՝ հղում անելով արդյունաբերության ներկայացուցիչներին։ Ըստ Չինաստանի ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի տվյալների՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Չինաստանի ավտոմեքենաների շուկան անկում է ապրել 42%-ով, փետրվարին՝ 79%-ով, իսկ մարտին՝ 43%-ով: Նման անկումը լուրջ հարված է երկրի տնտեսության համար։ Ավտոմեքենաների համաշխարհային շուկան կախված է Չինաստանից։ Չինաստանում վաճառվում է Volkswagen և General Motors ընկերությունների արտադրած ավտոմեքենաների մոտ 40%-ը: Արդյունաբերությանն աջակցելու համար իշխանությունները ևս 2 տարի երկարացնում են էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրողների համար հարկային արտոնությունները, իսկ բնակչությանը առաջարկում են կանխիկ սուբսիդավորում մինչև 1400 դոլար՝ գնված յուրաքանչյուր մեքենայի համար: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
