Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ՌԴ-ից եկած տղամարդն սպառնացել է ինքնասպան լինել, եթե չթողնեն մասնակցի կնոջ հուղարկավորությանը

431
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ., 21:50
ՌԴ-ից եկած տղամարդն սպառնացել է ինքնասպան լինել, եթե չթողնեն մասնակցի կնոջ հուղարկավորությանը

Երեկ՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկում մի տղամարդ սպառնում է իրեն օգնություն ցուցաբերող բժիշկներին, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նշված հյուրանոցային համալիր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն, ովքեր պարզել են, որ այդ տղամարդն օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Երևան ժամանած՝ Արագածոտնի մարզի բնակիչ 54-ամյա Ղ. Ա-ն է, ով հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և իր մոտ եղած դանակով սպառնացել է ինքնասպան լինել, եթե չթույլատրեն, որպեսզի ինքը մասնակցի կնոջ հուղարկավորությանը։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։