107-ամյա կինը հրաշքով հաղթահարել է կորոնավիրուսը՝ դառնալով ռեկորդակիր
2785
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ., 21:40
![]() Նիդերլանդներում կորոնավիրուսից ամբողջովին բուժվել է 107-ամյա բնակչուհի Կորնելի Ռասը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Այսպիսով նա դարձել է մոլորակի ամենատարեց բնակիչը, որ կարողացել է հաղթող դուրս գալ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ռասը վարակվել է մարտի 17-ին պատարագի ժամանակ՝ իր 107-ամյակի հաջորդ օրը: Պատարագի ժամանակ ևս 40 մարդ էր վարակվել, որոնցից 20-ը մահացել են: Նրա ազգականուհին լրագրողներին ասել է. «Մենք հույս չունեինք, որ նա կապրի: Բայց հիմա նա դեղեր չի խմում, լավ քայլում է և ամեն երեկո ծնկի է գալիս՝ աստծուն աղոթելու: Ամենայն հավանականությամբ, նա դեռ երկար կկարողանա դա անել»: Մինչև Ռասի կազդուրվելը կորոնավիրուսը հաղթահարած ամենատարեց մարդը 104-ամյա ամերիկացին էր: ![]() |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06

