Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք». Արսեն Թորոսյան

379
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ., 19:10
«Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին՝ 3600 դեպք:

Դրականն այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան՝ հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:

Բացասականն այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին՝ չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները: