Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն ամբողջ աշխարհում նվազել է 9 միլիարդ եվրոյով՝ #COVID_19-ի պատճառով․ #Transfermarkt
![]() Գերմանական Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստների մեծ մասի տրանսֆերային արժեքը կրճատվել է 20%-ով, 1998-ին ծնված և ավելի երիտասարդ խաղացողների համար՝ 10%-ով: Արդյունքում, Transfermarkt-ի տվյալներով, ամբողջ աշխարհում ֆուտբոլիստների շուկայական արժեքը նվազել է 9.22 միլիարդ եվրոյով: Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը համարվում է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն: Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերն արժե 180 միլիոն եվրո, իսկ «Մանչեսթեր Սիթի» ակումբը ներկայացնող անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը ու «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը կիսում են ցանկի երկրորդ և երրորդ հորիզոնականները: «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսսին դասակարգման աղյուսակում 9-րդ տեղում է: Նա գնահատվում է 112 միլիոն եվրո: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն 46-րդ տեղում է (60 միլիոն եվրո): |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
