Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բեռնի Սանդերսը դուրս է եկել ընտրապայքարից․ #BBC

2015
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ., 11:55
Բեռնի Սանդերսը դուրս է եկել ընտրապայքարից․ #BBC

ԱՄՆ Վերմոնտ նահանգի 78-ամյա սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ դադարեցնում է իր նախագահական քարոզարշավը, փոխանցում է BBC-ն: Քաղաքական գործիչն իր որոշման մասին հայտարարել է շտաբի աշխատակիցներին: Սանդերսը հոկտեմբերին հայտարարել էր ընտրապայքարից դուրս գալու մասին՝ սրտի վիրահատություն անցնելուց հետո: Հետագայում նա մտափոխվել էր ու շարունակել քարոզարշավը:

«Հաղթանակ տանելն անհնար է»,- ասել է Սանդերսը: Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված միակ թեկնածուն մնում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: