Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց

250
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ., 00:20
ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներքո ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն այս պահին հանդիպում է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրը տեղի ունեցած չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան և հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։

Զրույցի ընթացքում Ա․ Ղազարյանը հորդորել է քաղաքացիներին օդանավակայանից տեղափոխվել դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներ՝ ելնելով այն հանգամանքից, որ առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան թռիչքներ նախատեսված չեն։

Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին ստեղծված իրավիճակում զերծ մնալ օդանավակայան ուղևորվելուց։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվությունը նախատպես կտեղադրվի դեսպանության Facebook սոցցանցի էջում և դիվանագիտական ներկայացուցչության կայքում (russia.mfa.am)»: