Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Խնդրում եմ՝ մի՛ խնդրեք, խնդրում եմ ՝ պահանջե՛ք». Կարինե Հարությունյան

306
Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ., 17:30
«Խնդրում եմ՝ մի՛ խնդրեք, խնդրում եմ ՝ պահանջե՛ք». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորքի երկրորդ զանգվածում վերջին օրերի համեմատությամբ մի անասելի աշխուժություն էր, մարդիկ Զատիկի առևտուր էին անում: Խանութի դրամարկղի մոտի հիշեցումը սոցհեռավորություն պահելու մասին, ոչ մեկին չի հետաքրքրում. անգամ դիմակ չունեն, ոչ էլ ձեռնոց: Գուցե ոստիկանները հսկողություն սահմանեն, որ, օրինակ, խանութ տասը հոգի մտնի, հետո ամեն դուրս եկողի հետ մեկին ներս թողնեն: Ոստիկան էլ չկա: Պարոն վարչապետ, ասում եք՝ խնդրում եմ, տանը մնացեք: Խնդրում եմ՝ մի խնդրեք, խնդրում եմ՝ պահանջեք»: