Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Covid-19 Armenia հավելվածի միջոցով 12 թեստավորվածներից 4-ի արդյունքը դրական է եղել». փոխվարչապետի խորհրդական

293
Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ., 19:40
«Covid-19 Armenia հավելվածի միջոցով 12 թեստավորվածներից 4-ի արդյունքը դրական է եղել». փոխվարչապետի խորհրդական

«Covid-19 Armenia բջջային հավելվածի միջոցով «կարմիր գոտում» է հայտնվել 31 անձ, նրանցից 12-ը թեստավորվել է: 8-ի արդյունքները բացասական են եղել, 4-ը՝ դրական». ապրիլի 8-ին հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը՝ «Թվային գործիքները կորոնավիրուսի դեմ պայքարում. վարակակրի շփման շրջանակը պարզելը և ինքնամեկուսացման հսկողությունը» թեմայով ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկվանից սկսել է գործել բջջային հեռախոսների միջոցով անձանց տեղորոշելու համակարգը: Մինչ այժմ ինքնամեկուսացվածներ չկան, սակայն սպասվում է, որ այսօր կլինեն:
Եթե անձը լքում է ինքնամեկուսացման վայրը, ավտոմատ համակարգը հաղորդագրությունն ուղարկում է ՀՀ ոստիկանություն: Ինքնամեկուսացման վայրի մի քանի անգամ կրկնվելու դեպքում անձը տեղափոխվում է մեկուսացման վայր: Անձի մոտ կորոնավիրուսի կասկած լինելու դեպքում նրա մասին տվյալը փոխանցվում է պարետատան համակարգին, ճշտվում է ախտանիշների առկայության իրական լինելը, դրանք հաստատվելու դեպքում տվյալը հաղորդվում է ԱՆ՝ թեստավորում իրականացնելու համար:
Հարցին, թե ինքնամեկուսաված անձի՝ հետախոսը տանը թողնելու դեպքում վերահսկողության ինչ մեխանիզմ ունեն, Բ. Բադալյանն ասաց, որ վերահսկողության 2 մեխանիզմ ունեն: Առաջինը բջջային օպերատորների կողմից է, երկրորդը՝ կարճ հաղորդագրության միջոցով: Դա անձին ստիպում է ինքնալուսանկարվել, որով ճշտվում է տվյալ անձի իսկությունը, քանի որ ինքնամեկուսացված անձը չգիտի, թե հաջորդական հաղորդագրությունները երբ են գալու:
Ըստ Բ. Բադալյանի՝ արտակարգ դրության ավարտից հետո տվյալները ոչնչացվելու են դրանց սերվերների ոչնչացման ճանապարհով: Պարետի գրասենյակից դիմելու են ԱԺ խմբակցություններին, որպեսզի նրանք ներկայացուցիչներ ունենան ոչնչացման գործընթացին անձամբ հետևելու համար: