Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հորդորել է վերանայել կալանավորման ինստիտուտը խոցելի խմբերի նկատմամբ». Արամ Վարդևանյան

614
Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ., 13:30
«ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հորդորել է վերանայել կալանավորման ինստիտուտը խոցելի խմբերի նկատմամբ». Արամ Վարդևանյան

Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները 2 դիմում- նամակ են հասցեագրել Մարդու իրավունքների պաշտպանին: Դրանում նրանք մատնանշել են, որ տվյալ պահին չունեն միջնորդություններն անհապաղ քննող դատավոր: ՄԻ պաշտպանից ստացել են պատասխան՝ առ այն, որ դա մարդու իրավունքների տեսանկյունից խնդիր է: Այդ մասին ապրիլի 8-ին հայտնեց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:
Ըստ նրա՝ մարտի 20-ին ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ԵԽ անդամ երկրների համար զեկույց-սկզբունքներ է հրապարակում՝ հորդորելով խոցելի խմբում գտնվող անձանց նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, այսինքն՝ կալանք չկիրառել, կիրառելու դեպքում՝ վերանայել:
«Ունենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք: 2 օր առաջ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել՝ կրկին հորդորելով ԵԽ անդամ երկրներին՝ վերանայել կալանավորման ինստիտուտը խոցելի խմբերի նկատմամբ:
Ընդ որում նշվել է, որ այդ հարցում ընտրողական վերաբերմունք չպետք է լինի:
«Այն, ինչ ունենք այսօր, սա Ռ.Քոչարյանի՝ հերթական աննախադեպ մասշտաբի իրավունքի խախտումն է»,- ամփոփեց փաստաբանը: