«Դիմում եմ ՀՀ ոստիկանապետին». Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի Հարգարժա՛ն Արման Սարգսյան, Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված միջոցառումների և կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բժիշկներից հետո կարևոր, պատասխանատու, ինչպես նաև խոցելի օղակը ոստիկաններն են, որոնք վերահսկում են քաղաքացիներին ներկայացված մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները։ Ռեժիմը և վարակի կանխարգելմանն ուղղված ջանքերը ենթադրում են մարդու իրավունքների մի շարք սահմանափակումներ, որոնք արդարացված են։ Միաժամանակ Արտակարգ դրության ժամանակ սահմանափակումների ենթակա չեն մարդու մի շարք հիմնարար իրավունքներ, որոնք պիտի անվերապահորեն պաշտպանվեն․ բոլոր միջոցառումները պետք է իրականցնել՝ չխախտելով մարդու ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիությունը, արժանապատվության իրավունքը, խոշտանգումների, դաժան, վատ վերաբերմունքի կամ բռնության չենթարկվելու իրավունքը։ Այս օրերին ականատես ենք լինում դեպքերի, երբ քաղաքացիները բարձրաձայնում են, որ ոստիկաններն իրենց արժանացրել են վատ վերաբերմունքի, ընդհուպ մինչև բռնության ահազանգերով։ Քաղաքացիները վկայում են նաև, որ ոստիկանները լիակատար և հստակ չեն տիրապետում պարետատան հրահանգներին և արհեստական խոչընդոտներ են ստեղծում իրենց տեղաշարժի համար այն դեպքում, երբ դա կենսական անհրաժեշտություն է։ Կարծում եմ և՛ ոչ իրավաչափ գործողությունների, և՛ հրահանգներին ոչ լիարժեք տեղեկացված գործելու պարագայում դուք աշխատանքը բարելավելու կամ վերանայելու խնդիր ունեք։ Հատկապես այն դեպքում, երբ ոստիկանության աշխատանքը ֆորս-մաժորների, լարված իրավիճակների հանգամանքներում հայտնվում է բոլորի ուշադրության և օբյեկտիվի ներքո։ Նշեմ նաև, որ խիստ կարգապահությունը չի կարող կյանքի կոչվել, եթե ոչ իրավաչափ գործելը չպատժվի՝ անկախ պաշտոնից։ Միևնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր այս օրերին համբերատար, պարտաճանաչ և օրինաչափ կատարում են իրենց ծառայողական պարտականությունները։ Առողջ եղեք»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54