70 երկիր մշակում է #COVID_19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ ԱՀԿ
![]() COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման վերաբերյալ հետազոտությունները ընթանում են «անհավանական արագությամբ»: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը՝ Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է CNBC-ն: Նրա խոսքով՝ պատվաստանյութի մշակման գործընթացը արագացնելու համար ուսումնասիրություններին միացել է ավելի քան 70 երկիր: Բացի այդ, ներգրավված են մոտ 20 հաստատություն և ընկերություններ: «Վիրուսի գենոմն ստացվել է հունվարի սկզբին և տարածվել ամբողջ աշխարհում, ինչը թույլ է տվել մեզ մշակել թեստեր և սկսել հետազոտություններ իրականացնել պատվաստանյութերի վերաբերյալ»,- նշել է Գեբրեյեսուսը: «Երբ պատվաստանյութը կամ դեղամիջոցը պատրաստ լինի, մենք պետք է կարողանանք այն տարածել աշխարհով մեկ: Չպետք է բաժանում լինի հարուստների և աղքատների համար պատվաստանյութի բաշխման ժամանակ»,- նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
