Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Իհարկե, մեր իշխանությունները չեն ներկայացնի, թե որո՞նք են եղել EASA-ի որոշման կոնկրետ պատճառները». Դավիթ Խաժակյան

345
Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ., 09:00
«Իհարկե, մեր իշխանությունները չեն ներկայացնի, թե որո՞նք են եղել EASA-ի որոշման կոնկրետ պատճառները». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած օրերի ընթացքում քննարկվեց Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) որոշումը, համաձայն որի հայաստանյան ավիաընկերությունները, որոնք արտոնագրեր են ստացել Հայաստանի քաղավիացիայից իրավունք չեն ունենա բնականոն կերպով Եվրոպա թռչելու։ Այսօր infocom.am տեղեկատվական հարթակը հրապարակել է այդ որոշումներից մեկը, որից տեսնում ենք մի հստակ, բայց շատ ցավալի ձևակերպում։

EASA-ն նշում է, որ «Հայաստանն ունակ չէ պատշաճ կերպով արտոնագրեր տրամադրելու և վերահսկելու ավիաընկերությունների գործունեությունը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Իհարկե, մեր իշխանությունները չեն ներկայացնի, թե որո՞նք են եղել EASA-ի որոշման կոնկրետ պատճառները, չեն խոսի այն կոնկրետ խնդիրների մասին, որոնք վերհանել է եվրոպական այս կառույցը։

Շատ ավելի հեշտ է ամեն ինչ բարդել նախկինների վրա։ Հեշտ է ասել, որ նախկինում ապօրինի կերպով էին արտոնագրեր ստանում։ Բարդ է պատասխանել այն հարցին, թե ընթացիկ վերահսկողությունն ինչո՞ւ պատշաճ չի իրականացվել, որի հետևանքով EASA-ն է բացահայտել է այն, ինչ պետք է ստուգեր մեր քաղավիացիան։

Բայց մեր իշխանությունները բարդ հարցերի չեն պատասխանում և դրա առաջին պատճառն այն է, որ բարդ հարցեր տվողները լսելի չեն․․․»: