Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մեզ պատժողը հիմա սպասում է իր պատժին». Լյովա Եղիազարյան

420
Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ., 02:10
«Մեզ պատժողը հիմա սպասում է իր պատժին». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին անգամ հարկադրաբար ինքնամեկուսացվել եմ 2008-ի մարտի 1-ի ողբերգությունից հետո՝ երեք ամիս գտնվելով ընդհատակում:
Այն ժամանակ վիրուսը պակաս վտանգավոր չէր, քան հիմա:
Տասը զոհ, հարյուրից ավելի քաղբանտարկյալ, հազարավոր խոշտանգվածներ:
Կացարանիս պատշգամբից երևում էր Նուբարաշենի բերդը: Վատ էի զգում, որ ես ազատության մեջ եմ, իսկ ընկերներս կալանավորված: Այդ զգացողությունը ցրելու համար կամ կարդում էի, կամ հոդվածներ գրում: Այդ երեք ամիսն ինձ ավելի ամրապնդեց, պայքարի ոգիս ավելի կոփվեց: Դա օգնեց, որ հիմա ավելի հանգիստ լինեմ այս վիրուսի նկատմամբ:
Մեզ պատժողը հիմա սպասում է իր պատժին: Մարդասիրության ու արդարության մասին է խոսում: Վախենում է վարակվելուց:
Վախեցիր ոչ միայն վիրուսից»: