Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կրակոցներ Երևանում. 35-ամյա տղամարդու վիճակը ծանր է

461
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 19:45
Կրակոցներ Երևանում. 35-ամյա տղամարդու վիճակը ծանր է

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդ, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված 9 պարկուճ և 2 գնդակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից: Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Եղբայրության փողոցի բնակիչ, 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: