Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.

Արցախում կորոնավիրուսով վարակված անձը տեղափոխվել է Երևան

194
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 19:35
Արցախում կորոնավիրուսով վարակված անձը տեղափոխվել է Երևան

Արցախում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված անձը 60 տարեկանից բարձր է և գտնվում է հիվանդության ռիսկային խմբում։ Պետնախարարը նշեց, որ հիվանդին Շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ «Նա բուժում կստանա Երևանում։ Անձը 60 տարեկանից բարձր է և որոշակի ռիսկային խմբում է գտնվում»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախում այսօր մեկ քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Հավելենք, որ Արցախ տեղեկատվական շտաբի տվյալներով՝ Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է: