Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից». Կարեն Հովհաննիսյան

393
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 15:30
«Ադրբեջանում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում, կարծես թե, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, սակայն, լավ իմանալով այդ երկրի ռազմակաքաղաքական ղեկավարությանը, կարծում եմ, որ կդիմեն բիրտ միջոցների:
Գրեթե բոլոր խոշոր քաղաքային բնակավայրերում բողոքի ակցիաներ են: Բողոքում են մեկուսացման մեջ գտնվողները, որոնց 14 օրը լրացել է, սակայն ոչ թեստավորում են, ոչ էլ թույլ են տալիս գնալ իրենց տները: Բողոքում են սպասարկման, առևտրի, սննդի կազմակերպման ոլորտների ներկայացուցիչները, որոնց այդպես էլ ոչ մի պետական աջակցություն չի ցուցաբերվում: Իսկ ահա ռուս-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնալով ավելի է սրվում: Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր վերադառնում են ՌԴ-ից, սահմանն անցնելուց հետո հայտնվում են վրանային պայմաններում կարանտինի մեջ: Կարանտինի մեջ են գտնվում նույնիսկ այն մարդիկ, ովքեր ՌԴ-ից դիակ են տեղափոխել, իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ դիակը արդեն երրորդ օրն է, ինչ գնտվում է ռուս-ադրբեջանական սահամանի մոտ՝ դագաղը պարզապես գետնին դրված»: