«Փաշինյանը չի հասկանում, թե ինչ վտանգավոր հայտարարություններ է անում». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ շարքային մորթապաշտ է և պետական մտածելակերպից զուրկ մեկը... Իր 4 ժամյա մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը, անդրադառնալով Քաղավիացիայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, հայտարարել է, որ «....հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ՝ զենքերի վաճառք և այլն և այլն, և դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ...»... Հետաքրքիր է, Փաշինյանը չի հասկանում, թե ինչ վտանգավոր հայտարարություններ է անում և այս իր խոսքերն ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար... Սեփական ձախողումները պարտակելու, Տաթևիկ Ռևազյանի տապալումն արդարացնելու համար պետական մտածելակերպից զուրկ սույն անձը բացահայտ վարկաբեկում է Հայաստանը՝ այն ներկայացնելով որպես ապօրինի զենքի վաճառքի մեջ ներգրավված և ահաբեկիչների հետ համագործակցող և հովանավորող երկիր... Փաշինյանի այս հայտարարությունն ուղղակի նվեր է Բաքվին և Անկարային, որոնք, իրենք լինելով ահաբեկիչների հետ համագործակցող և ահաբեկչական բազմաթիվ կազմակերպությունների հովանավորող երկրներ, մշտապես Հայաստանին մեղադրել են այն ամենի մեջ, ինչի մասին բարձրաձայնում էր Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող անձը... Մորթապաշտ Փաշինյանը նախկիններին վարկաբեկելու և սեփական մորթին ու իշխանությունն ամեն գնով փրկելու և պահպանելու համար պատրաստ է ամենանենգ և ամենացածր քայլերին... Նա ընդունակ է նույնիսկ Հայաստանի նախկին ղեկավարությանը մեղադրել Ալ Քաիդայի հետ համագործակցելու մեջ՝ շատ լավ պատկերացնելով, որ իր այդ հայտարարությունը բումերանգի պես հարվածում է նաև Հայաստանի միջազգային վարկանիշին, բայց դրա դիմաց պահպանել իշխանությունը... Ի դեպ, պրիմիտիվ դատողություններով աչքի ընկնող Փաշինյանը նաև հայտարարել է՝ «ամենևին չի տխրում այս վիճակից», որ Քաղավիացիային զրկել են դեպի եվրոպական երկրներ մեր ավիաընկերություններին լիցենզիա տալու իրավունքից, բայց նաև բացահայտում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշումը բողոքարկել է... Ստացվում է՝ վարչապետը և Քաղավիացիայի կոմիտեն չեն համաձայնեցնում քայլերը... Հարց է առաջանում՝ «Եթե ամենևին չես տխրել այդ որոշումից, ապա ինչո՞ւ եք բողոքարկել»... |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00